27-ամյա Վազգենը Արցախի փողոցից անչափահաս աղջկա է փախցրել
27-ամյա Վազգեն Հայրումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ անչափահաս Էլվերինա Պապյանին ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթ Մելիք Վարդանյանի եղբոր` Մհեր Վարդանյանի և վերջինիս ազգական Արսեն Գրիգորյանի հետ, խմբի կազմում Արցախի փողոցի թիվ 10 շենքի մոտից իրականացրել է Էլվերինա Պապյանի առևանգումը:
Վազգեն Հայրումյանի դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։