1847 դիտում
17:42 03-07-2014
26-ամյա երիտասարդն անչափահաս աղջկա է փախցրել, ում ծնողները հետ են տարել, սակայն՝ հղի վիճակում
26-ամյա Նարեկ Ավետիքի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 2-ին անչափահաս Գ. Առաքելյանի հետ Եղեգնաձոր քաղաքում զբոսնելուց հետո, չարաշահելով նրա վստահությունը, նրան տուն տանելու փոխարեն վերջինիս գաղտնի առևանգել է: Այն է՝ Գ. Առաքելյանի պահանջներին հակառակ ավտոմեքենան չի կանգնեցրել Չիվա գյուղի մոտակա խաչմերուկում, այլ շարունակել է ճանպարհը՝ նրան այլ վայր տեղափոխելու նպատակով: Գայանե Առաքելյանը զանգահարել է քրոջը, որից հետո միայն Գ. Առաքելյանի հայրը` Գարեգին Առաքելյանը, Մասիս քաղաքի մոտ կանգնեցրել է Նարեկ Դավթյանի ավտոմեքենան և դստերը վերադարձրել տուն: Սակայն դրանից հետո Նարեկ Դավթյանը, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, Շիրակի մարզի Նահապետավան գյուղում գտնվող իրենց տանն ամուսնության նպատակով առանց բռնության գործադրման, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Գ. Առաքելյանի հետ: Սեռական հարաբերությունների արդյունքում Գայանե Առաքելյանը հղիացել է: իսկ 2014թ. հունվարի 4-ին «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ծննդաբերել:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 141 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
2673 դիտում
16:48 22-11-2014
Երևանում 29-ամյա երիտասարդն ընկերների հետ բռնությամբ աղջիկ է փախցրել, տարել եկեղեցի, այնուհետ՝ բաց թողել
5832 դիտում
15:48 31-01-2015
32-ամյա երիտասարդն ընկերոջ հետ աղջիկ է փախցրել և տարել ավտոպահեստամասերի վաճառքի խանութ
Այս բաժնից
1069 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1114 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
832 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան