211652_close_icon
views-count13736 դիտում article-date 12:59 22-09-2015

Սևակ Հակոբյանը Միացյալ Նահանգներում պաշտոնապես ներկայացրեց հատուկ Նախագիծ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց

Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Ամերիկայի միացյալ նահանգներում մեկնարկեց «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծը,որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ << Grand stege dance>> ստուդիայում։ Բարեգործական նախագծի նպատակն էր հաշմանդամություն ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են զբաղվել մարտարվեստով, տալ ինքնադրսևորվելու, ինչպես նաև հանրապետական ու միջազգային մրցումներին մասնակցելու հնարավորություն: Հայասատանում բարեգործական նախագծին մասնակցում են ավելի քան 32 հաշմանադմություն ունեցող անձիք,իսկ այն կյանքի է կոչվել JKA Armenia - Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի , ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը,Ամերիկյան դեսպանատան և <<Ունիսոն>> հասարակական կազմակերպության օգնությամբ։ Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքում Անկախության նվիրված երոկոն սկսվեց ցուցադրան ելույթներով։ Մասնակիցներից Սևակ Մխիթարյանը և Հովհաննես Խզմալյան նախագծի հեղինակի և մարզիչ Սևակ Հակոբյանի հետ միասին ներկայացան կատա և կումիտե մարզաձևերում։ Հուզական ու միևնույն ժամանակ ոգևորիչ համարներից հետո նախագծի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար հատուկ պատվոգրով պարգևատրվեցին պարուհի և հաղորավարուհի Վարդուհի Ալեքսանյանը և Գլենդելու կարտեի մարզիչ Հովհաննես Վարդանյանը,Հարություն Չադրչյանը, Ցոլակ Պետրոյանը։ Հաշմանդամություն ունեցող կարատեիստ մասնակիցներին ոգևորելու էին եկել մի խումբ հայրնակիցներ , ինչպես նաև հայտնի երգիչ երգչուհիներ, դերասաններ, ովքեր «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծի շրջանակում լուսանկարվեցին մասնակիցների հետ և նկարները տեղադարեցին սոցիալական տարբեր ցանցերում , այդպես խնդիրը լսելի դարձնելով ամբողջ աշխարհին։ Առաջիկայում նախատեսվում է Միացյալ Նահանգներում ստեղծել հատուկ հաշմանդամների համար նախատեսված <<Ակտիվացման ակումբ>> ,որտեղ մարդիկ կզբաղվեն ոչ միայն մարտարվեստով,այլ նաև այլ սպորտաձևերով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+

Նմանատիպ նյութեր