Թուրքիայում կրկին հարձակվել են ոստիկանության վրա. կա 10-ից ավելի վիրավոր
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Թուրքիայի Վան նահանգի Բաշքալե-Հաքքարի ավտոճանապարհի 10-րդ կմ-ի վրա Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները ինքնաշեն ռումբ են տեղադրել և գործի դրել այն, երբ նշված ճանապարհով անցել է ոստիկանական ծառայողների խումբը:
Milliyet թերթի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 13 ոստիկան: Նրանց տեղափոխել են հիվանդանոցներ:
Ոստիկանությունը քուրդ զինյալներին հատնաբերելու ուղղությամբ մեծածավալ օպերացիա է սկսել: