Գիտնականները որոշել են առաջին ծննդաբերության համար ցանկալի տարիքը
Էռազմ Ռոտերդամցու անվան համալսարանի գիտնականները պարզել են, որ երեք երեխա ունենալու ցանկության դեպքում կանայք պետք է առաջին երեխային ունենան 23 տարեկանում: Նման եզրահանգման գիտնականները եկել են դեռևս 1970-ական թվականներից սկսած 58 հազար կանանց հղիության մասին տվյալների ուսումնասիրության արդյունքում:
Ստացված տվյալների շնորհիվ, նրանք կարողացել են ստեղծել աղյուսակ, որը ցույց կտա, թե երբ կինը կարող է առաջին ու հաջորդ երեխային ունենալ: Այն դեպքում, երբ կինը ցանակնում է երկու երեխա ունենալ, ապա ցանկալի է, որ առաջին երեխային նա ունենա 27 տարեկանում, միաժամանակ միակ երեխային կարելի է ունենալ 32 տարեկանում:
Նաև նշվում է, որ հղիությունը հետաձգելը մինչև 35, 32 և 41 տարեկան հասակը, ապա երջանիկ մայրության հավանականությունը երկու անգամ կրճատվում է: