211652_close_icon
views-count1484 դիտում article-date 12:48 19-09-2015

Հայտնաբերված օձը փրկարարները տեղափոխել են անվտանգ տարածք

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քեռու փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: [b]ՀՀ ՏԿԱԻՆ մամլո ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր