Ղազախստանում Ռուսաստանի հետ «Центр-2015» համատեղ զորավարժությունների ժամանակ 4 զինծառայող է զոհվել:
Այս մասին հայտնում է Tengrinews-ը, հղում տալով Ղազախստանի Պաշտպանության նախարարությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Ակտաու քաղաքի ափերի մոտ` Կասպից ծովում: Դեսանտի ժամանակ զրահապատ БТР-80 մեքենաները ուժեղ քամու և բարձր ալիքների հետևանքով խորտակվել են ջրում, իսկ այնտեղ գտնվող զինծառայողները` խեղդվել:
6 БТР-80 տանկերից միայն 2-ն են կարողացել դուրս գալ ափ:
Միջադեպի հանգամանքները քննվում են: