Տաշքենդի կենտրոնում հրդեհ է բռնկվել
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի կենտրոնում հրդեհ է բռնկվել:
Հրդեհվել է 14 հարկանի բիզնես-կենտրոնը: Հրդեհի վայր է ժամանել 10 մարտական հաշվարկ, ինչպես նաև շտապօգնության բրիգադներ:
Հայտնի է, որ մոտակա տարածքում, որտեղ տեղակայված են տներ և հյուրանոց, հրդեհը չի տարածվել:
Այս պահին շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները: