Հանրահայտ հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինին ծննդյան օրը ոչխար են նվիրել. տեսանյութ
Ռուսաստանցի հանրահայտ հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինին ծննդյան 30-ամյակի կապակցությամբ ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերությունը անսովոր նվեր է արել:
Լրագրողները Վաշինգտոնում գտնվող Օվեչկինին նվիրել են ոչխար՝ հիշեցնելով, որ հոկեյիստը իր հարցազրույցներին մեկում ասել էր, թե շատ է սիրում, երբ իրեն խաղալիք ոչխարներ են նվիրում: Այյս դեպքում, լրագրողները իսկական ոչխար են նվիրել, ինչը հոկեյիստին շատ է ուրախացրել: Վերջին հայտնել է, որ ոչխարը կտա ծնողներին՝ ամառանոցում պահելու համար: