Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ներգաղթյալները գրոհում Հունգարիա-Սերբիա սահմանի ցանկապատը:
Հիշեցնենք, որ Հունգարիա-Սերբիա սահմանին երեկ` սեպտեմբերի 17-ին, երեկոյան ոստիկանների և ներգաղթյալների միջև բախումներ են գրանցվել, բերման է ենթարկվել 29 մարդ:
Սերբիայում մնացած միգրանտները փորձել են կոտրել պատնեշը և անցնել Հունգարիա, որտեղից կարող են հասնել Գերմանիա: Հունգարիայի ոստիկանությունը ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է կիրառել: Հունգարական իշխանությունները տեղեկացրել են, որ բախումների հետևանքով առնվազն 20 ոստիկան և 2 երեխա է վիրավորվել: