1403 դիտում
16:25 18-09-2015
Սիրիացիների 81 %-ը գտնում է, որ ԻՊ-ի ստեղծման մեջ մեղավոր է ԱՄՆ-ն. հարցում
Սիրիայում անցկացված հարցումը ցույց է տվել, որ այդ երկրի քաղաքացիները «Իսլամական պետության» ստեղծման մեջ մեղավոր են համարում Միացյալ Նահանգներին և նրա դաշնակից պետություններին:
Հարցումն անցկացրել է բրիտանական հայտնի ORB International ընկերությունը: 79%-ը վստահ է, որ օտարեկրյա վարձկանները խորացնում են Սիրիայի ճգնաժամը, 22%-ը ենթադրում է, որ ԻՊ-ը դրական է ազդում իրավիճակի վրա:
21%-ի կարծիքով՝ այժմ իրենց կյանքն ավելի լավ է, քան այն ժամանակ, երբ երկիրը ամբողջովին գտնվում էր նախագահ Բաշար Ասադի ձեռքում: Սիրիացիների կեսից ավելին գտնում է, որ իրավիճակը վատթարանում է:
Երկրի տարանջատմանը դեմ է 70%-ը, իսկ 65%-ը վստահ է, որ սիրիացիները նախկինի պես կարող են ապրել՝ ինչպես միավորված ազգ:
Նմանատիպ նյութեր
1312 դիտում
14:12 11-05-2015
Ստամբուլում թուրքերի և սիրիացիների միջև բախումներ են տեղի ունեցել. հրկիզվել են խանութներ
1221 դիտում
15:45 04-09-2015
Քեմերոնը Բաշար Ասադին անվանել է սիրիացիների թշնամի
4153 դիտում
23:30 07-09-2017
Հալեպի 2 քաղաքներում ստեղծվել են պայմաններ` սիրիացիների վերադարձի համար
Այս բաժնից
895 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
868 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
988 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար