211652_close_icon
views-count1114 դիտում article-date 14:12 11-05-2015

Ստամբուլում թուրքերի և սիրիացիների միջև բախումներ են տեղի ունեցել. հրկիզվել են խանութներ

Ստամբուլի Բաշաքշահր թաղամասում բախումներ են տեղի ունեցել սիրիացիների և թուրքերի միջև: Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ բախման ժամանակ 1 անչափահաս դանակից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախումներն ուղեկցվել են սիրիացիներին պատկանող խանութները հրդեհի տալով, իսկ երեկոյան հրդեհ է բռնկվել այն հյուրանոցում, որտեղ սիրիացիներ են բնակվում: Նշենք, որ Թուրքիայում ներկա պահին ապաստանել է 1,6 մլն սիրաիցի փախստական: Նրանցից 230 հազարը բնակվում է ճամբարներում:

Նմանատիպ նյութեր