Էրդողանը Մոսկվա է մեկնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է սեպտեմբերի 23-ին այցելել Մոսկվա: Այդ մասին տեղեկացնում է Ria Novosti-ին:
Ավելի վաղ Ռուսաստանի Մուֆթիների խորհրդի նախագահը հայտնել էր, որ Էրդողանը սեպտեմբերի 23-ին մասնակցելու է Մոսկվայում նոր մզկիթի բացման արարողությանը:
Իրազեկ աղբյուրը, սակայն, նշել է, որ Թուրքիայի նախագահի այցը 100 տոկոսով պլանավորված չէ և վերջին պահին կարող են փոխվել Էրդողանի պլանները:
Նոր մզկիթի տարածքը կազմում է 18,9 հազար խմ: Նրանում կարող է միաժամանակ գտնվել 10 հազար մարդ: