Էրդողանը մեկնում է ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփի հետ
Սիտակ Տունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ, հաղորդում է Ria Novosti-ն։
Էրդողանը Վաշինգտոն կմեկնի մայիսի 16-ին, որտեղ Սպիտակ Տանը նրան կընդունի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ գործակալության՝ հանդիպմանը քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր։
«Մայիսի 1-ին նախագահ Թրամփը կընդունի Սպիտակ Տանը նախագահ Էրդողանին։ Նրանք քննարկելու են երկկողմ հարաբերություններն ամրապնդելուն և ահաբեկչության դեմ պայքարի բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր»,-ասված է Սպիտակ Տան տարածած հաղորդագրության մեջ։