5413 դիտում
15:32 01-05-2017
Էրդողանը Հնդկաստան է մեկնում Ցեղասպանության մեղքի բեռով. New Indian Express
Հնդկաստանը իր արտաքին քաղաքականության ուժն է ցուցադրել, գրում է [url=http://www.newindianexpress.com/thesundaystandard/2017/apr/30/erdogan-to-visit-india-with-guilt-of-genocide-1599285.html]New Indian Expres[/url]s պարբերականը։
Թերթը նշում է, որ հնդկական իշխանությունները նրբորեն ուղերձ են հղել թուրքական իշխանություններին՝ հաշվի առնելով Անկարայի կողմից Քաշմիրի հետ կապված Պակիստանի քաղաքականությանը ցուցաբերվող աջակցությունը՝ ընդգծելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Դելի այցելությունից առաջ Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համդի Անսարին հարգանքի տուրք է մատուցել ապրիլի 25-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրում՝ ծաղիկներ խոնարհելով 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակի համար, և ոչ ավելի, քան 24 ժամ առաջ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդունել էր Կիպրոսի նախագահին։
«Սա ողբերգություն է, աննկարագրելի բաներ են կատարվել մարդկանց հետ»,-ասել էր Անսարին։
«Հնդկաստանը փայլուն հասկանում է, որ ընդունելով հայերի ցեղասպանության փաստը՝ առաջացնում է թուրքերի բարկությունը, որոնք կտրականապես հերքում են տեղի ունեցած ողբերգությունը։ Հնդկաստանին վրդովում է այն, որ Թուրքիան Քաշմիրի հետ կապված՝ աջակցում է Պակիստանին և ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Նյու Դելին սադրում է Անկարային»։
Հոդվածի հեղինակը նշում է, որ Թուրքիային ուղղված երկրորդ ուղերձը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի այելությունն էր, ում համար Հնդկաստանը կարմիր գորգ էր փռել, և դժվար թե Էրդողանը այդ փաստն անտեսի։
Իր հերթին, վարչապետ Նարենդրա Մոդին հաստատել է, որ Հնդկաստանը աջակցում է Կիպրոսի ինքնիշխանությանը։
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
17:59 03-01-2023
Արմեն Սարգսյանն Indian Express-ում տպագրված հոդվածում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը
4589 դիտում
20:27 27-11-2017
Իվանկա Թրամփը մեկնում է Հնդկաստան. Հայդարաբադը կհսկի անվտանգության ուժերի 10.000 ծառայող
1471 դիտում
23:23 27-08-2014
Քեյթ Ափթոնը Express ապրանքանիշի աշնանային հավաքածուն է գովազդել. ֆոտոշարք
Այս բաժնից
898 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4354 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1285 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար