Երվանդ Զախարյանը Բելառուսի նորանշանակ դեսպանին ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա վիճակը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում: Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա վիճակը, ներդրումային ծրագրերն ու զարգացման հեռանկարները:
Զրուցակիցներն ընդգծել են էներգետիկայի բնագվառում երկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները: