211652_close_icon
views-count2620 դիտում article-date 08:46 18-09-2015

Վերջերս հայտնվել են սահմանադրական «ոչ»-ի քարոզիչներ, որոնք վստահեցնում են, որ Սահմանադրության «ոչ»-ի հարցը արդեն որոշվել է Մոսկվայում. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «Սահմանադրական փոփոխությունների դեմ հակաքարոզչությունը գնում է մի քանի ուղղությամբ, որոնք հիմնականում հայտնի են: Սական բոլորովին վերջերս հայտնվել են սահմանադրական «ոչ»-ի այլ կարգի քարոզիչներ եւս, որոնք վստահեցնում են, որ Սահմանադրության «ոչ»-ի հարցը արդեն որոշվել է Մոսկվայում եւ որոշվել է հօգուտ գործող սահմանադրության: Ըստ այդ քարոզիչների, իրենք շատ լուրջ աղբյուրներից տեղեկացել են, որ Սերժ Սարգսյանի վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել է նրան տապալել իր իսկ կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն»:

Նմանատիպ նյութեր