211652_close_icon
views-count7180 դիտում article-date 21:48 17-09-2015

Հերթական պրեմիերա` Ֆրանկֆուրտում. Brabus-ը ներկայացրել է բացառիկ Mercedes-Benz GLE 850-ը. ֆոտոշարք

Գերմանական Ֆրանկֆուրտում ընթացող ավտոշոուի շրջանակներում ներկայացվել է լիցքավորված Mercedes-Benz GLE 850ամենագնացը` Brabus-ից: Mercedes-Benz GLE 850-ն ինքնին հազվադեպ երևույթ է: Հենց դա է պատճառը, որ Brabus ընկերության վարպետները առաջին իսկ հնարավորության պահին լիցքավորել են բացառիկ ամենագնացը, իսկ արդյունքում ստացել 850 ձիաուժ հզորությամբ «մոնստր»: Չնայած ավտոմեքենայի քաշին (2350 կգ), առավելագույն արագությունը հասնում է 320 կմ/ժ-ի, իսկ 100 կմ/ժ արագության հասնում է ընդամենը 3,8 վայրկյանում: Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր