Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն հասել է 10-ի: Այս մասին հայտնում է «Франс Пресс»-ը:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 17-ին, ժամը 08.20-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ-ից [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/17/65121/]տեղեկություն[/url] էր ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 02.54-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Չիլիի Հանրապետությունում գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել էր 10 բալ:
Ըստ նախնական տվյալների` երկրաշարժի հետևանքով կար 3 զոհ և 15 վիրավոր, շենքերի և շինությունների մասամբ փլուզումներ: Հայտարարվել էր ցունամիի վտանգ: