211652_close_icon

Պայթյուններ Բաղդադում. կան զոհեր

views-count1334 դիտում article-date 15:26 17-09-2015
Առնվազն 12 խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով, հաղորդում է BBC-ն: Իրաքյան իշխանությունները հայտնել են, որ պայթյուններն իրականացրել են մահապարտները՝ քաղաքի 2 մարդաշատ առևտրի շրջաններում, որոնք հիմնականում բնակեցված են շիաներով: Նախնական տվյալներով՝ թիրախները պետք է լինեին ոստիկանական բաժանմունքները: Առայժմ ահաբեկչությունների պատասխանատվությունը ոչ մի խմբավորում չի ստանձնել:

Նմանատիպ նյութեր