Բաղդադում ուժեղ պայթյուններ են եղել. կան զոհեր
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 2 ուժգին պայթյուն է եղել: Ըստ արաբական «Ալ-Ջազիրա» հեռուտաընկերության՝ 11 մարդ է զոհվել, 25-ը վրասվածքներ են ստացել:
Հարձակումը տեղի է ունեցել Էլ-Բաբ Էշ Շարկի թաղամասում: Թե ով է պատասխանատու կատարվածի համար, այդ մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հայտնի է դարձել, որ հինգշաբթի օրը հարձակումների արդյունքում Բաղդադի ծայրամասային շրջաններում 20 իրաքցի է զոհվել:
Ի դեպ՝ Իրաքում 2014թ-ի ընթացքում բռնության զոհ է դարձել արդեն15.000 մարդ, ավելի քան 20.000 մարդ վիրավորվել է: Ըստ երկրի իշխանությունների կողմից հրապարակված տվյալների՝ անցյալ տարի 2 անգամ ավելի շատ մարդ է զոհվել, քան 2013թ-ին: