211652_close_icon
views-count23326 դիտում article-date 12:46 17-09-2015

Արտակարգ և առեղծվածային դեպք Մասիսում. 35-ամյա մայրը ինքնասպանության նպատակով թույն խմելուց հետո նույն թույնից խմեցրել է իր 4-ամյա դստերը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «թունավորում՝ սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Մասիսի քաղաքի 2-րդ փողոցի 63 տան բնակիչներ, 35-ամյա Շուշանիկ Թումանյանը և 4-ամյա Սյուզի Մալաքյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ պարզել են, որ Շ. Թումանյանը ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել է սնդիկի օքսիդ և արծաթի նիտրատ, որից հետո սնդիկի օքսիդ է խմեցրել իր դստերը՝ Ա. Մալաքյանին: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր