91448 դիտում
12:16 10-11-2017
Առեղծվածային դեպք Երևանում. հայրը դիմել է ոստիկաններին և հայտնել՝ անհայտ անձը իր 16-ամյա դստերը փակել է նկուղում, ծեծել, կասկածելի բան խմեցրել, իսկ հետո սեռական հարաբերություններ է ունեցել
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հեռաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 6-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի դիմումի կապակցությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Սերյոժա Հ.-ն դիմել է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իր աղջկան՝ 16-ամյա Ա. Հ.-ին, ով վարժարաններից մեկի 2-րդ կուրսի ուսանող է, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը աղջկա կամքին հակառակ տարել, փակել է նկուղում, այնուհետև ծեծի ենթարկել, որից հետո ինչ-որ կասկածելի բան խմեցրել ու դրանից հետո աղջիկը ոչինչ չի հիշում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև Opel-ի վարորդը Opel-ով Ա. Հ.-ի ոչ ադեկվատ վիճակից օգտվելով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություններ է ունեցել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանոթյան Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Opel-ի վարորդի անունը Համլետ է, ում ամբողջական տվյալները ճշտվում են, ինչպես նաև պարզվում են ավտոմեքենայի համարանիշները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)