211652_close_icon
views-count25800 դիտում article-date 09:50 17-09-2015

Երևանի ՃՈ աշխատակիցները մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերեցին 30 ոչ սթափ վարորդի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 38 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 30-ը եղել են ոչ սթափ (խմած), 1 վարորդ ավտոմեքենայի վրա տեղադրել էր գերձայնային ազդանշան, իսկ մնացածները չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր: Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդները տուգանվել են 100-200 հազարական դրամով: ՃՈ ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որպեզի ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարեն, հակառակ դեպքում անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից՝ օրինախախտների տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր