Րաֆֆի Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանի հետ կապված ինչ-որ ծրագրեր է ցանկանում իրագործել և դրա համար հանդիպել է Արամ Ա-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի սկզբին մի քանի օրով Հայաստան վերադառնալուց հետո նորից մեկնել է: Ինչպես հայտնի է, Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանի հետ կապված ինչ-որ ծրագրեր է ցանկանում իրագործել, որոնց մանրամասները դեռ չի հրապարակվում:
Այս անգամ նա մեկնել է Լիբանան: Քառօրյա իր այցի շրջանակներում Մեծի Տանն Կիլիկիո նստավայրում Րաֆֆի Հովհաննիսյանին առանձին ընդունել է կաթողիկոս Արամ Ա.-ն:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և վեհափառը քննարկել են հայրենիքի ու հայ ազգի առջև ծառացած արդի մարտահրավերներին առնչվող լայն շրջանակ»: