211652_close_icon
views-count1245 դիտում article-date 12:31 16-09-2015

Րաֆֆի Հովհաննիսյանը Լիբանանում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց քառօրյա իր այցը Լիբանան՝ Մեծն Տան Կիլիկիո նստավայրում առանձին ընդունելություն ունենալով Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Արամ Ա կաթողիկոսի հետ: «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ վեհափառը քննարկեցին Հայրենիքի ու հայ ազգի առջեւ ծառացած արդի մարտահրավերներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանել էր Լիբանան՝ մասնակցելու Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակի եւ թուրքական ջարդերից մազապուրծ փրկված մուսալեռցիների ու նրանց շառավիղների կողմից հիմնված Այնջար քաղաքի 75-ամյակի տոնակատարություններին: Նա հնարավորություն ունեցավ այնտեղ հանդիպելու համայնքի ղեկավարներին ու հպարտ շնորհավորանքի իր ուղերձը հղելու աշխարհի բոլոր ծագերից հավաքված ուխտավորներին:

Նմանատիպ նյութեր