Րաֆֆի Հովհաննիսյանը երկարաժամկետ գործունեություն սկսելու նպատակով մեկնել է Արևմտյան Հայաստան. Ժողովուրդ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստան է մեկնել այնտեղ երկարաժամկետ գործունեություն սկսկելու նպատակով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր շրջապատին հայտնել է, թե ցանկանում է Արևմտյան Հայաստանում հիմնել հայկական կրթօջախներ, հայապահպանությանը նպաստելու նպատակով դասախոսություններ կարդալ:
Նա ասել է, որ առայժմ գնում է ուսումնասիրելու, թե արդյոք կարող է այդ ծրագրերն իրագործել, և եթե ամեն ինչ իր սրտով լինի, կտեղափոխվի և բնակություն կհաստատի Արևմտյան Հայաստանում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերը բերված լուրերի առնչությամբ ասաց. «Րաֆֆին կվերադառնա. Զեր բոլոր հարցերը կուղղեք իրեն»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։