Մոսկվայում 16-րդ հարկից ընկել է Եգիպտոսի 5-ամյա քաղաքացին
Մոսկվայի Ավիացիոննայա փողոցի բարձրահարկ շենքի 16-րդ հարկի պատուհանից այսօր` սեպտեմբերի 16-ին, 5-ամյա երեխա է ընկել:
Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը` երեխան մահացել է:
Պարզվել է, որ երեխան Եգիպտոսի քաղաքացի էր և ապրում էր նույն շենքում` իր ծնողների հետ:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: