211652_close_icon
views-count2685 դիտում article-date 14:38 29-11-2018

Մեսին ՉԼ-ում հերթական ռեկորդը սահմանեց՝ շրջանցելով Ռոնալդուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց հոլանդական ՊՍՎ-ին, իսկ գոլերից մեկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին: Դա մրցաշարում 31-ամյա արգենտինացու 106-րդ գոլն էր: Իր բոլոր գնդակները նա խփել է կատալոնական ակումբի կազմում: Այդպիսով, Չեմպիոնների լիգայում մեկ ակումբի կազմում խփած գոլեր քանակով Մեսին շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին: Պորտուգալացին «Ռեալի» կազմում խփել է 105 գոլ, իսկ ընդհանուր առմամբ դարձել է 121 գոլի հեղինակ և առաջ է Մեսիից: ՉԼ-ի այս մրցաշրջանում Մեսին երեք 3 խաղում 6 գոլ է խփել: Ռմբարկուների մրցավազքում նա «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ կիսում է 1-ին հորիզոնականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր