211652_close_icon
views-count948 դիտում article-date 20:14 16-09-2015

Երևանում գործարարական ու ներդրումային հնարավորություններ են փնտրում Կալուգայի մարզի ընկերությունները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի Կալուգայի մարզի գործարար շրջանակի ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության հետ, որը գլխավորում է Կալուգայի մարզում գործող փոքր և միջին բիզնեսի արտահանման աջակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Ժուռավլյովը։ Արմեն Հարությունյանը ողջունել է հյուրերին և հայտնել Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը գործընկերային նոր կապեր քննարկելու և հաստատելու հարցում։ Հյուրերը շնորհակալություն են հայտնել հրավերի և հանդիպումը կազմակերպելու համար։ Կողմերը միմյանց են ներկայացրել համապատասխանաբար՝ Երևան քաղաքում և Կալուգայի մարզում ոլորտի համակարգման մոտեցումները և կառուցվածքային առանձնահատկությունները, զրուցել Երևանի և Կալուգայի մարզի ներդրումային գրավչության և բիզնես հնարավորությունների մասին։ Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Կալուգայի ներդրումային գրավչությունը վերջին շրջանում սրընթաց աճել է, ինչը խթանում է մարզի գործարար միջավայրի ընդհանուր զարգացմանը։ Պատվիրակության անդամները՝ տարբեր ոլորտներում կայացած ընկերությունների ներկայացուցիչներ, առանձին-առանձին ներկայացրել են իրենց ընկերությունների արտադրանքը և համագործակցության ուղղվածություններ առաջարկել։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև հանդիպմանը ներկա՝ քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը և «Երևան Ջուր» ընկերության ներկայացուցիչը գործընկերության հնարավորությունը կքննարկեն առաջարկին համակողմանիորեն ծանոթանալուց հետո։

Նմանատիպ նյութեր