4484 դիտում
18:19 16-09-2015
19-ամյա Մելսիկը ոտքերով հարվածել է Ռուզաննային՝ պատճառելով երիկամի սալջարդ, իսկ Աննային էլ դանակահարել է
19-ամյա Մելսիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հողի վրա վիճաբանել է Ռուզաննա Հարությունյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ոտքով հարվածել է նրա որովայնին` պատճառելով ձախ երիկամի սալջարդ: Այնուհետև ձեռքով հարվածել է Աննա Նիկոլաևնայի դեմքին, դանակով երկու անգամ հարվածել է նրա ձեռքերին և պատճառել վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1714 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա