36092 դիտում
12:00 14-01-2024
Հերթական դեպքը՝ Գավառի մանկատանը. 17-ամյա, 15-ամյա և երկու 16-ամյա աղջիկներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 16-ամյա աղջկա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 3-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել Գավառի մանկատանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 3-ին Գավառի մանկատանը վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մանկատան սաներից մեկին պատճառել է ֆիզիկական ցավ։
Մանկատուն են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խմբերը, որտեղ, մանկատան հոգեբանի և դաստիարակի ներկայությամբ, մանկատան 16-ամյա աղջիկ սանը հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում մանկատանը կենցաղային հարցերի շուրջ իր հետ վիճաբանել են մանկատան 17-ամյա, 15-ամյա և երկու 16-ամյա աղջիկներ, որի ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
4523 դիտում
19:44 04-02-2016
38-ամյա Վարդանը տարրայով, այնուհետև` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 21-ամյա կնոջը