Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը մեկնել է Մոլդովա
                        ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Քիշնևում սեպտեմբերի 17-18-ը կայանալիք  «Հարկադիր կատարողի կարգավիճակը. կատարողական գործընթացի զարգացումը» թեմայով գիտագործնական համաժողովին: 
Նշենք, որ միջոցառումը նվիրված է Մոլդովայի Հանրապետության հարկադիր կատարողների ազգային միության կազմավորման 5-ամյակին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

