1830 դիտում
19:00 16-09-2015
Չստացված նամակներ
Բամբասանքն ամենաթունավոր զբաղմունքն է: Այդ առիթով կարելի է հիշեցնել ամերիկյան հայտնի մի գրվածք: «Բարթլբին» պատվածքն ամերիկյան գրականության ամենահուզիչ գործերից մեկն է: Պատվածքում իրադարձությունները ծավալվում են նոտարական գրասենյակում: Կերպարները գրասենյակային աշխատողներ են՝ Աքցանը, Փքաբլիթը և գրասենյակի ղեկավարը՝ նոտարը: Բարթլբին ևս աշխատում է այդ գրասենյակում, զբաղվում փաստաթղթեր կազմելով, արտագրություններ անելով: Սկզբում նա շատ ջանադրաբար աշխատում է և նույնիսկ քնում գրասենյակում: Սակայն պատվածքն անսպասելի շրջադարձ է ունենում: Բարթլբին սկսում է քիչ աշխատել, իսկ որոշ ժամանակ անց՝ ընդհանրապես ոչինչ չանել: Նոտարի դիտողությանն ու հանդիմանանքին ի պատասխան, ասում է, որ գերադասում է չանել այս կամ այն հանձնարարությունը: Իսկ երբ նոտարը ազատում է նրան աշխատանքից և դուրս հրավիրում, Բարթլբին պատասխանում է. «Գերադասում եմ այստեղ մնալ»:
Ստիպված Բարթլբիին դուրս են հրավիրում ոստիկանների միջոցով և նրան տեղափոխում են ոստիկանության բաժանմունք, իսկ այնտեղից՝ հոգեբուժարան: Նոտարին որոշ ժամանակ անց հրավիրում են հոգեբուժարան: Նա Բարթլբիին գտնում է հոգեբուժարանի պարտեզում պառկած, լուռ: Փորձում է խոսել, սակայն Բարթլբին չի պատասխանում:
Մոտ մեկ ամիս անց Բարթլբին մահանում է հոգեբուժարանում: Նրան մահացած են գտնում հոգեբուժարանի պարտեզում, մարգագետնին՝ պառկած կողքի վրա, ոտքերը կրծքին սեղմած: Նոտարը որոշում է պարզել Բարթլբիի անցյալը: Եվ պարզվում է, որ Բարթլբին մինչև իր գրասենյակում աշխատելը աշխատել է փոստում, չստացված նամակների բաժնում: Այդ բաժնում հավաքվում էին այն նամակները, որոնք չէին գտնում ոչ հասցեատիրոջը, ոչ էլ նամակագրին և ուղարկվում էին «Չստացված նամակների բաժին», որտեղ աշխատում էր Բարթլբին: Նա չստացված նամակները կարդում, դասակարգում և ըստ հարկի հանձնում էր պահպանման կամ ոչնչացման: Այս աշխատանքը հոգեկան մեծ տառապանք է պատճառում Բարթլբիին և ի վերջո հանգեցնում հոգեկան խանգարման: Խնդիրն այն էր, որ Բարթլբին ստիպված կարդացել էր ուրիշների նամակները, որոնց մեծ մասը խիստ անձնական բնույթի էին և զգացմունքառատ: Նա ակամա մտել էր նամակագրի և հասցեատիրոջ դրության մեջ, հոգեկան ծանր ապրումներ ունեցել և ի վերջո՝ խելագարվել:
Այս պատվածքը վերջին շրջանում շատ է հիշվում եվրոպական քաղաքական ղեկավար գործիչների հեռախոսների գաղտնալսման սկանդալների համատեքստում: Այն իրականացնող հատուկ ծառայությունների աշխատակիցները կարծես թե հայտնվել էին Բարթլբիի վիճակում: Այդ պատճառով նրանք ոչ թե զայրույթ, այլ խղճահարություն են առաջացնում: Ուստի այդ գաղտնալսումների գործերով ոչ ոք մինչ օրս պատասխանատվության ու պատժի չի ենթարկվել: Նման հոգեկան տառապանք են ապրում նաև նրանք, որոնք բամբասում են ուրիշների անձնական կյանքից: Այնպես որ ներողամիտ եղեք նրանց հանդեպ, քանի որ նրանք ի վերջո մահանալու են բոլորից լքված՝ հոգեբուժարանում:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
6425 դիտում
12:34 16-01-2014
Չստացված վազանց` մեծ արագության պատճառով. տեսանյութ
4251 դիտում
22:49 03-10-2014
Չստացված հրազենային կողոպուտ. տեսանյութ
8568 դիտում
01:10 28-12-2014
Նեյմարի ապշեցուցիչ հնարքը և չստացված գոլը. տեսանյութ
Այս բաժնից
1711 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա