211652_close_icon
views-count11320 դիտում article-date 15:19 12-09-2014

22-ամյա Սամվել Հարությունյանին մինչև նրա մահը հալածանքի են ենթարկել. նրա ծառայակից ընկերոջը կալանավորեցին

ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերված և պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային 22-ամյա Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստով ձերբակալած ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը կալանավորվել է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա փոխանցեց, որ 08.09.2014թ. ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի /ինքնասպանության հասցնելը/ հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին և 358 հոդվածի 1-ին մասերով, 360 հոդվածի 2-րդ մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաև զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի կողմից պետի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Սամվել Հարությունյանը Երեւանի 16-րդ թաղամասի 18 շենքի 75 տան բնակիչ էր եւ ընտանիքի միակ տղան: Իրենից փոքր 1 քույր ունի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ պատմել էին Ս. Հարությունյանի հարեւանները: Նաեւ տեղեկացրել, որ նա ավարտել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը: Նրանք նշել էին, որ Սամվելն աչքի էր ընկնում իր համեստությամբ, խելացիությամբ եւ մինչեւ հիմա չեն կարողանում հավատալ դաժան իրականությանը: Ի դեպ, Սամվելի հայրը նախկին փոխգնդապետ է, իսկ նրան ու մորը շատ դժվարությամբ են կարողացել հայտնել Սամվելի մահվան լուրը հատկապես այն դեպքում, երբ նա ոչ թե հակառակորի գնդակից է սպանվել, այլ անհասկանալի պայմաններում:

Նմանատիպ նյութեր