2803 դիտում
15:42 15-09-2015
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ՆԳ մշտական հանձնաժողովի պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Գերմանիայում
Սեպտեմբերի 8-11-ը ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխի, պաշտպանության նախարարության պետքարտուղար Ռալֆ Բրաուկզիպեի, Բունդեսթագի խորհրդարանական վերահսկիչ ծառայության (անվտագության հարցեր) ղեկավար Անդրե Հանի, ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հարցերով ԳԴՀ ԱԳՆ շտաբի ղեկավար Անթյե Լեենդերցեի, ԳԴՀ ներքին գործերի նախարարի հատուկ հանձնակատար, դաշնային ներքին գործերի քաղաքականությունը համակարգող գլխավոր վարչության տնօրեն Միխայել Բենթմանի եւ Բունդեսթագի ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Բոսբախի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ռազմական, ներքին գործերի եւ ազգային անվտանգության ոլորտներում առկա համագործակցությունը եւ հեռանկարները, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ այցեր իրականացնելու վերաբերյալ: Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերն ամրացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերին: Կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության եւ «NABU»-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի բնության գանձերը» խորագրով երեկոյին:
Նմանատիպ նյութեր
1561 դիտում
16:08 04-09-2015
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի աշխատանքային այցը Չինաստան
Այս բաժնից
892 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
862 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
979 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար