Մոուրինյոն «Չելսիի» խաղացողներին արգելել է կատակել մարզումների ժամանակ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի խաղացողներին արգելել է կատակել մարզումների ժամանակ:
52-ամյա պորտուգալացին նման որոշում է կայացրել է Անգլիայի առաջնությունում թիմի չափազանց անհաջող մեկնարկի պատճառով. «Չելսին» 5-րդ տուրից հետո 4 միավորով 17-րդ տեղում է:
Ըստ Մոուրինյոյի, Չեմպիոնների լիգայում «Մակաբիի» և Անգլիայի առաջնությունում «Արսենալի» հետ կարևորագույն հանդիպումներին ընդառաջ, «Չելսիի» ֆուտբոլիստները պետք է ամբողջությամբ կենտրոնանան մարզումների վրա: