ԱԺ 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանը մեկնարկեց. 10 պատգամավոր արձակուրդից դեռ չի վերադարձել
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանի 1-ին քառօրյան:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, 131 պատգամավորներից նիստին ներկա էին 121-ը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ նախկին պատգամավոր, Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին ցուցակի հերթականությամբ կփոխարինի Կարեն Բեքարյանը:
Պատգամավորներն ամառային արձակուրդից հետո հիմնականում խուսափում էին լրագրողների հարցերի պատասխանելուց: