ԱՄՆ-ն մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայում տանկեր տեղակայելու համար
Ամերիկյան իշխանությունները մեղադրել են Ռուսաստանին այն բանի համար, որ վերջինս առնվազն 6 տանկ է տեղակայել Սիրիայի Լաթաքիա նահանգի օդակայանի մոտ:
Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան աղբյուրին, հայտնել է, որ Ռուսաստանը նշված օդակայանի տարածքում տեղակայել է T-90 տեսակի տանկեր, ինչպես նաև հրետանի: