ԱՄՆ-ն մտահոգ է Սիրիայում C-400 ԶՀՀ-ներ տեղակայելու Ռուսաստանի որոշմամբ
Ամերիկյան ռազմական գերատեսչությանը մտահոգել է Սիրիայում նորագույն C-400 զենիթահրթիռային համակարգեր տեղակայելու Ռուսաստանի իշխանությունների որոշումը, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով France Presse-ին:
Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է նշված համակարգերից տեղակայել Սիրիայի «Խմեյմին» ռազմաբազայում, որտեղ նաև տեղակայված են ռուսական ավիացիոն ուժերը:
Ամերիկյան բարձրաստիճան չինովնիկներից մեկը հայտարարել է, որ C-400 ԶՀՀ-ները չպետք է ազդեն Սիրիայում կոալիցիոն ուժերի գործողությունների վրա և կոալիցիոն ուժերն իրենց հերթին չեն ազդի Ռուսաստանի գործողությունների վրա: