Գերմանիա եկած ներգաղթյալների թիվը հասել է 83 հազարի
Սեպտեմբերին Գերմանիա հասած փախստականների թիվը կազմել է 83 հազար: Ապօրինի սահմանահատումների դեպքերից 30 հազարը գրանցվել է միայն շաբաթ եւ կիրակի օրերին:
Եվրոպական Միության տարածք հասած ներգաղթյալների թիվն այս պահին 500 հազար է: Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր միգրացիոն նման ճգնաժամ չէր գրանցվել: