Ռուսաստանցի մարզական մեկնաբան Գեորգի Չարդանցևը զարմանալի հանդիպում է վարել. տեսանյութ
Հանրահայտ ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբան Գեորգի Չարդանցևը նկարահանել և մեկնաբանել է երեխաների բակային ֆուտբոլային խաղը:
Արդյունքում սովորական «քուչի» ֆուտբոլը Չարդանցևի մեկնաբանությամբ վերածվել է դիտարժան, բարձրակարգ, դրամատիկ իրադարձություններով հարուստ հանդիպման, որը մինչև վերջին վայրկյանը լարվածության մեջ է պահում մարզասերներին: