Չինուհին կուլ է տվել ցուցադրության ժամանակ գողացած ադամանդը
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ գողացված ադամանդը հայտնաբերվել է մի չինուհու ստամոքսում: Վեց կարատանի ադամանդի արժեքը 277 հազար դոլար է:
Կինը ձերբակալվել է ամուսնու հետ՝ օդանավակայանում: Պարզվել է՝ երկու օր առաջ տեղի ունեցած ցուցադրության ժամանակ նրանք իբր թե գնելու պատրվակով թանկարժեք քարը փոխել են կեղծ նմուշով: Վաճառողն էլ ավելի ուշ հասկանալով խաբեությունը՝ դիմել է ոստիկանություն:
30-ամյա չինուհին խոստովանել է մեղքը: