211652_close_icon

Նեպալում ոստիկանները կրակել են ցուցարարների վրա

views-count1056 դիտում article-date 13:15 12-09-2015
Նեպալում զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ կրկին զոհեր են գրանցվել: Անկարգությունների զոհ է դարձել վեց մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: Իրավապահները կրկին կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: Ավելի վաղ՝ օգոստոսի 24-ին, բախումների ժամանակ ութ ոստիկան էր սպանվել: Ցուցարարները բողոքում են Սահմանադրության նոր նախագծի դեմ: Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի որում բողոքի ակցիաների ժամանակ 30 մարդ է զոհվել:

Նմանատիպ նյութեր