2016թ. ԱՄՆ-ն ներգաղթյալների վրա 1 միլիարդ դոլար կծախսի
2016թ. մոտ 10 հազար ներգաղթյալ ընդունելու համար ԱՄՆ-ում ներգաղթյալների աջակցության ծրագրի ֆինանսավորումն ավելանալու է 14%-ով, այսինքն՝ 1,25 միլիարդ դոլարով:
Նախորդ տարի ներգաղթյալների տեղավորման հարցերով զբաղվող երեք գործակալություններին տրամադրվել էր մոտ 1,1 միլիարդ դոլար: Այդ գումարով երկիրն ապաստանել է 70 հազար փախստականի:
Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն հաջորդ տարի ընդունի նախատեսվածից մի քանի հազարով ավելի շատ ներգաղթյալների: