211652_close_icon

Google-ը 15 միլիարդ դոլար կծախսի Հնդկաստանում ԱԲ հաբ կառուցելու համար

views-count322 դիտում article-date 19:31 14-10-2025
Ամերիկյան Google ընկերությունը պատրաստվում է 15 միլիարդ դոլար ներդնել Հնդկաստանի հարավում տվյալների կենտրոնների կառուցման համար: Այս մասին հայտարարել է Google Cloud-ի ղեկավարնը:

Կառուցումը նախատեսվում է իրականացնել առաջիկա հինգ տարվա ընթացքում։ Արդյունքում կձևավորվի Google-ի ամենամեծ արհեստական բանականության հաբը ԱՄՆ-ից դուրս։ Դրա ընդհանուր սպառվող հզորությունը կհասնի 1 գիգավատի։

«Սա միայն սկիզբն է», – նշում են Հնդկաստանում:

Հնդկական Economic Times-ը ավելի վաղ հաղորդել էր, որ ներդրումները կիրականացնի Raiden Infotech ընկերությունը՝ Google-ի հնդկական ստորաբաժանումը, որը նախատեսում է կառուցել երեք համալսարանային համալիր (կամպուս) Անդհրա-Պրադեշ նահանգի Վիշաքհապատնամ քաղաքում։

Լրատվամիջոցը նաև գրել է, որ Անդհրա-Պրադեշի իշխանությունները մտադիր են ուժեղացնել աշխատանքները նմանատիպ բարձր տեխնոլոգիական նախագծերի ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր