211652_close_icon

Պենտագոնն ավելի քան 3,5 միլիարդ դոլար կծախսի Իսրայելն Իրանից պաշտպանելուն կոչված ՀՕՊ-ը փոխարինելու համար. Bloomberg

views-count352 դիտում article-date 18:26 20-08-2025
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ավելի քան 3,5 միլիարդ դոլար կծախսի հակահրթիռային համակարգերը և այլ սարքավորումները փոխարինելու համար, որոնք օգտագործվում են Իսրայելն Իրանի հետ ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանելու համար, հաղորդում է Bloomberg-ը։

Պենտագոնի մայիսյան բյուջետային փաստաթղթերում նշվում է «Իսրայելում տիրող իրավիճակը», բացի ԱՄՆ ռազմական գործողություններից, որոնք «իրականացվել են Իսրայելի խնդրանքով կամ նրա հետ համաձայնեցված՝ Իսրայելի տարածքը, անձնակազմը կամ ակտիվները Իրանի հարձակումների ժամանակ պաշտպանելու համար», ընդգծում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ Բայդենի վարչակազմը հրամայել է նաև Իսրայելում տեղակայել մեծ բարձրության հակահրթիռային համակարգ՝ ցամաքային օդային պաշտպանության (THAAD) մարտկոց՝ և դրա ամերիկյան զինվորական անձնակազմը։

Նմանատիպ նյութեր