2015 թ-ին Գերմանիան ներգաղթյալների վրա 10 մլրդ եվրո կծախսի
Գերմանիայի կառավարությունը նախատեսում է երկրի դաշնային բյուջեից ներգաղթյալներին ընդունելու վրա 4 անգամ ավելի շատ միջոցներ ծախսել, քան 2014 թ-ին:
Այս մասին գրում է Frankfurter Allgemeine Sonttagszeitung-ը:
2014 թ-ին, երբ Գերմանիան ընդունեց 200 հազար ներգաղթյալների, ծախսերը հասել էին 2.4 մլրդ եվրոյի, իսկ 2015 թ-ին այդ գումարն արդեն կհասցվի10 մլրդ եվրոյի:
Այժմ Գերմանիան նախատեսում է ընդունել 800 հազար մարդու, որոնց կհատկացվեն սնունդ, բուժսպասարկում և օթևան:
Հայտնի է, որ տարեկան ծախսը մեկ փախստականի վրա կազմում է 12-13 հազար դոլար: