ԱՄՆ-ի և Կուբայի պատվիրակությունները կրկին կհանդիպեն, այս անգամ՝ Վաշինգտոնում
Երկու երկրները համաձայնվել են նոր հանդիպում անցկացնել, որը տեղի կունենա Վաշինգտոնում, այս տարվա նոյեմբերին, գրում է The Washington Post-ը:
Թերթը նշում է, որ հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերությունների բարելավմանն ու զարգացմանը առնչվող հարցեր:
Նախորդ բանակցությունների ժամանակ, որոնք անցկացվել էին Հավանայում, քննարկվել էին այնպիսի կարևոր թեմաներ, ինչիսիք են կանոնավոր չվերթների վերականգնումը, թմրանյութերի շրջանառության դեմ պայքարը, մարդու իրավունքների ոլորտը և Գուանտանամո ամերիկյան բազայի վերադարձը:
Իսկ ավելի վաղ տեղեկություններ սկսեցին շրջանառվել այն մասին, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Կուբա այցելության շեմին այդ երկրի իշխանությունները համաներում կշնորհեն 3,5 հազար բանտարկյալների: