Բարաք Օբամային հավատարմագրերն է հանձնել Վաշինգտոնում Կուբայի դեսպանը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ Տանն ընդունել է Վաշինգտոնում Կուբայի դեսպան Խոսե Ռամոն Կաբանյասին: Վերջինս պաշտոնապես ԱՄՆ-ի նախագահին է հանձնել հավատարմագրերը:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների սառեցումից գրեթե կես դար անց Հավանայում բացվեց ԱՄՆ-ի դեսպանատունը: Օգոստոսին պաշտոնական այցով Կուբա էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: